Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր ձևավորված կառավարությունը պետք է վերանայումներ կատարի իր գործունեության մեջ՝ նպատակ ունենալով այն ավելի արդյունավետ դարձնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման տեսակետ է արտահայտել Կառավարության օգտոստոսի 6-ի հերթական նիստում։

Փաշինյանն առաջին հերթին փոխվարչապետներին և նախարարներին շնորհավորեց իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ և հաջություն մաղթեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար Դավիթ Թադևոսյանին ու վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Իհարկե, ակնհայտ է, որ Կառավարության գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է վերանայումներ անենք մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։ Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք, իհարկե, պետք է վերլուծենք դրա պատճառները և անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծել ենք և վերլուծում ենք և պետք է առավել արդյունավետ մոտենանք հարցերին»,-պարզաբանեց վարչապետ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում