Մարզեր

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին նվիրաբերել է 18․5 կիլովատտ հզորության մուրճային աղաց

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին նվիրաբերել  է 18․5 կիլովատտ հզորության մուրճային աղաց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին նվիրաբերել  է 18․5 կիլովատտ հզորության մուրճային աղաց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օգոստոսի 10-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին՝ Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին և նույն բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համատեղ իրականացվող ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը, որոնք միտված են համայնքի տնտեսական զարգացմանը:

Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է 18.5 կվտ հզորությամբ մուրճային աղաց (DMR Grain Crusher, 18.5kW): Սարքավորումը հնարավորություն է տալու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ ստանալ անհրաժեշտ որակի անասնակեր։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում