Քաղաքականություն

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։

Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում