Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ
1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 10-ին Սևան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համայնքի ավագանու արտահերթ նիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,
Նիստի օրակարգում ներառված են եղել «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և ՀՀ Գեղարքունիքի մարզի սևան համայնքի կողմից 2027 թվականի համար սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու», «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին», «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ցամաքային ծածկույթի ընթացիկ դասակարգումը հաստատելու մասին» հարցերը, որոնք համայնքի ավագանու կողմից հաստատվել են քվեարկությամբ ու համապատասխան որոշումներով:
Ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ևս զեկուցվել են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից, որին հաջորդել են քվեարկությամբ հաստատված որոշումների կայացումները:
Խոսրով Խլղաթյան