Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային՝ 4 տոննա կոկաին են առգրավել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կասեցրել է միջազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որն զբաղվում էր Բարսելոնայի և Եվրոպայի այլ նավահանգիստներով խոշոր խմբաքանակով կոկաինի ներկրմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները։
Ըստ X սոցիալական հարթակում տարածված հաղորդագրության՝ ավելի քան 4 տոննա կոկաինը թաքցված է եղել բրնձի պարկերի մեջ։ Սա կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է, որ մինչ այս առգրավվել է Բարսելոնայի նավահանգստում:
#OperacionesGC | Incautadas en el puerto de #Barcelona más de 4 Tn de #cocaína escondida en sacos de arroz, la mayor cantidad de #droga registrada hasta la fecha en ese puerto.
— Guardia Civil (@guardiacivil) July 26, 2024
🚔 10 detenidos
🤝 La organización operaba en #España, Paraguay y Reino Unido, donde también se han… pic.twitter.com/Ddu1TWIU5X
Գործողության ընթացքում ձերբակալվել է խմբավորման 10 անդամ։
Ոստիկանությունը 2023 թվականին սկսել է հետաքննություն Իսպանիայի մի ընկերության դեմ, որը Պարագվայից բրնձով բեռնարկղեր է փոխադրել երկիր։ Ընկերությունը գործել է Իսպանիայում, Պարագվայում և Միացյալ Թագավորությունում։
Հետաքննության շրջանակներում Պարագվայի ոստիկանությունն իր հերթին բռնագրավել է մոտավորապես 3,3 տոննա կոկաին։ Բացի այդ, մարտին Մեծ Բրիտանիայում ոստիկանությունն առգրավել է 2,1 տոննա թմրանյութ: