Հայաստան

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևորդի հասարակական կազմակերպությունը և Ucom ընկերությունը գործարկեցին մարզերում արևային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։

Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։

Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։

Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել են նաև քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտացման ուսանողները՝ որպես գործնական պրակտիկայի մի մաս։

Արևորդի ՀԿ-ի կողմից հրավիրած ինժեներների ուղղորդմամբ և հսկողությամբ ուսանողները տեղադրել են վահանակները, կատարել միացումները փոխակերպչին և այլն։

«Մարզային տարբեր համայնքներում արևային կայանների տեղադրման նախագիծը մենք Արևորդու հետ իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավել ու փաստերով գիտենք, թե որքան օգտակար է այն ոչ միայն բնապահպանության տեսակետից, այլ նաև տնտեսական իմաստով։ Վստահ եմ, նաև այս արևային կայանը թույլ կտա Նոյեմբերյանի քոլեջին խնայել բյուջեի գումարներն ու ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին։ Ոգևորիչ է, որ կայանի տեղադրումը կատարվել է բացառապես մեր ուսանողների և դասախոսական կազմի միջոցով, որոնց աջակցել են «Ռուբինար» կազմակերպության մասնագետները։ Արդյունքում ունեցանք կայան, որը կատարելու է երկու մեծ առաքելություն՝ ծառայելու է որպես դիդակտիկ տարածք, որտեղ մեր ուսանողները կարողանալու են պրակտիկ աշխատանքներ անցնել։ Երկրորդ մեծ հնարավորությունը, որ տալիս է կայանը՝ մեծապես թեթևացնելու է քոլեջի էներգետիկ բեռը», - ասել է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։

«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ամեն տեղադրված արևային կայան ոչ միայն կրճատում է ածխածնի արտանետումները, այլև ծառայում է որպես օրինակ և կրթական միջոց՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ անցնել մաքուր էներգիայի, որը նաև կլինի տնտեսապես շահավետ», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Իմ կուրսընկերների և վարպետների հետ տեղադրել ենք արևային կայանները, սարքել ենք հիմքն երկաթներով, ինվերտորն ենք տեղադրել և լարերը միացրել։ Այս պրակտիկայով ավելի շատ բան սովորեցի, քան դասագրքով կարող էի սովորել մեկ տարում», -  նշել է Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Հայկ Անանյանը։

Արևային կայանները կարևոր քայլ են քոլեջի կայունության ապահովման գործում, հաշվի առնելով հաստատության որոշումը՝ ամբողջությամբ անցնելու վերականգնողական էներգիայի։

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզեր

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Հայաստան

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Հրատարակել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը

Չինաստան

Հրատարակել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ․ կանխարգելիչ միջոցառումներն ու իրականացվող ծրագրերը

Տեսանյութ

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ․ կանխարգելիչ միջոցառումներն ու իրականացվող ծրագրերը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում