Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

4 րոպեի ընթերցում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ախալքալաքի ու Կումուրդոյի թեմի տաճար: Թեմի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզը հյուրերի հետ շրջայց է կատարել թեմական թանգարանում և նրանց է ներկայացրել թանգարանի ստեղծման պատմությունը։ 

«Խորհրդարանի բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական մարմնի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներում ընդգծվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով միմյանց աջակցելը: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի հայ բնակչությանը, և մենք մեր կողմից աջակցում ենք Վրաստանի կառավարությանը՝ նախաձեռնած բոլոր գործերում», - ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 

Հաղորդվում է, որ Սամցխե-Ջավախք կատարած աշխատանքային այցի շրջանակներում բարեկամության խմբի անդամները հանդիպել են Ախալցխայի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են վրաց-հայկական համագործակցության ներկա ուղղությունները և կապերի ապագա խորացման կարևորությունը:

«Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հանդիպումը` Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ։  Հանդիպել ենք նաև տարածաշրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։  Կարծում եմ, որ պետք է հատուկ ընդգծել մեկ հանգամանք՝ դա վրացական կողմի շահագրգռվածությունն է Հայաստանի կայունության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի խորը շահագրգռվածությունն ու պրագմատիկ մոտեցումն այն կայունության նկատմամբ, որը մեր երկիրը պահպանել է այս բարդ իրավիճակում։ Հարևանները պետք է լավ իմանան միմյանց խնդիրները։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորմանը, որը շատ մոտ է վերջնական հանգուցալուծմանը։  Հանդիպմանը քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները», - իր խոսքում նշել է Գեորգի Վոլսկին։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կայացած հանդիպումներին մասնակցել են տարածաշրջանի պետական հանձնակատար Բեսիկ Ամիրանաշվիլին, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

 

 

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Մարզեր

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Հայաստան

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հայաստան

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզեր

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Հայաստան

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Հրատարակել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը

Չինաստան

Հրատարակել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում