Հայաստան

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում:

Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ու հիմնական խոչընդոտները։ 

Դիմիտրիս Կերիդիսն, իր հերթին, ընդգծել է բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների արդյունավետ գործակցությունը: Նա նաև իր աներկբա զորակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին, ընդգծել իր կապերը հունահայ համայնքի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ կապերի զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում