Մշակույթ

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 24-ին ժամը 19։30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայի նախերգանքն ու Դեբյուսիի «Ծովը»։

Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը կներկայացնի աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դաշնակահար Ալիս Սառա Օտտը մեր օրերի ամենաառաջադեմ դասական երաժիշտներից է։ Նրա գործունեությունն առանձնանում է ստեղծագործական ինքնատիպ նախագծերով, համաշխարհային հաջողություն գրանցած ալբոմներով և աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ համագործակցություններով։ Իր յուրահատուկ մեկնաբանություններով և կատարողական բացառիկ վարպետությամբ Օտտը գրավում է ունկնդիրներին ամբողջ աշխարհում և մենահամերգների նորարարական ձևաչափերով նորովի ներկայացնում դասական երաժշտությունը ժամանակակից լսարանին։ Ավելի քան 16 տարի նա համագործակցում է «Deutsche Grammophon»-ի հետ, և նրա ալբոմների լսումների թիվը գերազանցել է կես միլիարդը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում