Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 29-ի լույս սեպտեմբերի 30-ի գիշերը Աթենքի քաղաքապետարանի և Հունաստանում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում Աթենքի Օմոնիայի հրապարակի հայտնի շատրվանները լուսավորվել են Հայաստանի Հարապետության եռագույն դրոշի գույներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կոմոտինիի և Յանինայի քաղաքապետարաննների ու դեսպանության համագործակցության արդյունքում տոնի առթիվ սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հարապետության եռագույն դրոշի գույներով են լուսավորվել նաև Կոմոտինի քաղաքի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը։