Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ: