Մշակույթ

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ToC մշակութային կազմակերպությունն ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ը Վանաձոր քաղաքում իրականացնում է «Ճարտարապետություն. ուրվական անցյալ և չբացահայտված ներկա»  ծրագրի երկրորդ նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով ուսումնասիրել և վերաիմաստավորել Հայաստանում և արտերկրում լքված ճարտարապետական տարածքները՝ բացահայտելով դրանց պատմամշակութային նշանակությունը և խթանելով համայնքային ներգրավվածությունն ու հանրային երկխոսությունը։

Հոկտեմբերի 31-ին ժամը 14:00-ին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» խորագրով բազմադիսցիպլինար ցուցահանդեսը. կներկայացվեն արվեստագետների հետազոտությունների հիման վրա ստեղծված աշխատանքները՝ վերաիմաստավորելով անցյալի հիշողությունները ներկայի համատեքստում։

Երկրորդ նախագծի առանցքում Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարն է, որի ճարտարապետական ժառանգության և հավաքական հիշողության ուսումնասիրությանն է նվիրված Լիլիթ Մարտիրոսյանի (Երևան), Էրիկ Խանոյանի (Վանաձոր) և Կլիցա Անտոնիուի (Կիպրոս) մասնակցությամբ ստեղծագործական համագործակցությունը. ծրագրի հեղինակ և ցուցահանդեսի համադրող՝ Սոնա Հովհաննիսյան, ծրագրի արտ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան:

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև ստեղծագործական աշխատարաններ, հանդիպումներ և քննարկումներ՝ պատանիների, արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում