Մշակույթ

Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

3 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը։

Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը

«Մենք փորձել ենք ներկայացնել ժամանակագրական շրջան՝ ընտրելով լուսանկարներ 1920-ական թվականներից մինչև մեր օրերը։ Մեր օրերի լուսանկարները տրամադրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության արխիվը, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Փորձել ենք ներկայացնել հատակագծեր, գծագրեր և պատմական ժամանակաշրջանին վերաբերող լուսանկարներ, որոնք առանձնացրել ենք թանգարան-ինստիտուտի ֆոնդային հավաքածուից կամ ձեռք բերել համագործակցության շրջանակում»,- ասաց Հայրապետյանը։

Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը

Նրա խոսքով՝ ցուցասրահում շրջելուց հետո այցելուները հնարավորություն կունենան արժևորելու այն ճարտարապետների ներդրումը, որոնք մասնակցել են հրապարակի ճարտարապետական տեսքի ձևավորմանը։

Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգային արխիվի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։

Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը

«Մենք մեծապես գնահատում ենք արխիվի գործունեությունը, քանի որ այն մեր ժողովրդի հիշողության ֆոնդն է։ Արխիվում պահվող՝ քաղաքաշինությանն ու ճարտարապետական արվեստին վերաբերող նմուշները մեզ համար թանգարանային մեծ արժեք ունեն։ Հուշագիրը հետագայում կարող է խթանել համատեղ ցուցահանդեսների թվի ավելացումը»,- նշեց Հայրապետյանը։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանի խոսքով՝ համագործակցության հուշագիրը նոր որակ և հնարավորություններ կհաղորդի երկու հաստատությունների աշխատանքին։

Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը

«Մենք արդեն իսկ ունենք համատեղ արդյունավետ աշխատանքի փորձ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ ցուցահանդեսի համար Հայաստանի ազգային արխիվը տրամադրել է բացառիկ փաստաթղթեր և լուսանկարներ՝ հնարավորություն տալով ներկայացնելու հայկական ճարտարապետության գլուխգործոցների պատմությունը։ Հուշագիրը հստակ ուղենիշներ է սահմանում ապագայի համար, և մենք նախատեսում ենք ընդլայնել համատեղ ծրագրերը»,- հավելեց  Հայաստանի ազգային արխիվի տնօրենը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում