Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով

Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը  կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում մասնակցության համար․

•Թատրոն

•Պար

•Երգեցողություն

•Լուսանկարչություն

•Կերպարվեստ

•Քանդակագործություն

•Գնդակով աճպարարություն

• Գրականություն

• Հեքիաթասացություն

• Թվային ստեղծարարություն

Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները կցված են։

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010599699/531/ հեռախոսահամարով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում