Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել
1 րոպեի ընթերցում

Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying Week» ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Associated Press-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել Աթենքից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Տանագրա ավիաբազայում՝ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ։
Երկտեղանոց ինքնաթիռի կործանումից հետո տարածքում հրդեհ է բռնկվել և սև ծխի խիտ սյուն է բարձրացել։ Դեպքի վայր է ուղարկվել ջրատար ուղղաթիռ։
Հանդիսատեսների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հունաստանի ռազմաօդային ուժերը դեռ չեն հայտնել՝ արդյոք օդաչուներին հաջողվել է կատապուլտավորվել։
Կարդացեք հոդվածը` Русский