Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի գաղտնի գործարքի մասին լուրերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով դեսպան Սոբհանիի խոսքերը։

Վերջինս ընդգծել է, որ լուրը տարածվել է անվստահելի լրատվամիջոցների կողմից, որոնք նախկինում կեղծ տեղեկություններ և չարամիտ վերլուծություններ են տարածել Իրանի Իսլամական Հանրապետության մասին:

Դեսպան Մեհդի Սոբհանիի գնահատմամբ՝ նման հրապարակումների նպատակն է ազդել Իրանի և Հարավային Կովկասի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա։ 

Նա նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում