Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

4 րոպեի ընթերցում

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է WCIT2024//DigiTec-ի տարածած հաղորդագրությունից, այս համաձայնագիրը նպատակ ունի համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) հետ և աջակցելու կոնգրեսի կազմակերպմանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ստորագրել են հուշագիրը՝ համախմբելու ջանքերը միջազգային բիզնեսի և գործընկերային ցանցի միավորմամբ՝ աջակցելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպմանը:

«WCIT2024/DigiTec-ը եզակի հնարավորություն է տալիս համագործակցելու «Մատենա» միջազգային դպրոցի հետ՝ կոնգրեսի կազմակերպման համար։ ԱՏՁՄ-ի և Մատենայի համատեղ աշխատանքում մենք մեծ ներուժ ենք տեսնում, ինչը կբարձրացնի կազմակերպչական աշխատանքների ակտիվությունը և կմիավորի համատեղ միջազգային բիզնես և գործընկերային ցանցերը»,-ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

«Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունենք համագործակցելու ԱՏՁՄ-ի հետ՝ կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով: Այս համագործակցությունը չափազանց կարևոր է մեզ համար: Մեր մասնագիտական ներուժը համադրելով ԱՏՁՄ-ի լայնածավալ փորձառության հետ տեխնոլոգիական ոլորտում՝ համոզված ենք, որ WCIT2024/DigiTec-ը նոր բարձունքների կհասնի ինչպես կազմակերպման, այնպես էլ ազդեցության առումով»,-ասել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Չորս օրերի ընթացքում WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ հանդիսանալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

«Հիացած եմ, որ Հայաստանում կա «Մատենայի» նման կազմակերպություն, որը բարձր մակարդակի ծրագրեր է առաջարկում ղեկավար անձնակազմի համար: Այս համագործակցությունը ոչ միայն կամրապնդի կոնգրեսի դիրքերը, այլև՝ կխթանի միջազգային կապերը հայաստանյան տեխնոլոգիական համայնքում՝ նպաստելով նորարարությանը և աճին: Սա ապագայի մեծ քայլ է, և ես սպասում եմ այն հրաշալի արդյունքներին, որոնց մենք միասին կհասնենք»,-նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի` 

ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ վերջին զարգացումների շուրջ,

Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, 

խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում,

ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար։

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Տնտեսություն

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Տնտեսություն

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հայաստան

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում