Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել՝ ուղղված WCIT2024/DigiTec-ի միջազգային մասնակցության բարձրացմանը

4 րոպեի ընթերցում

ԱՏՁՄ-ն և Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել՝ ուղղված WCIT2024/DigiTec-ի միջազգային մասնակցության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեի (ICC NCA) հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս համագործակցությունը նպատակ ունի աջակցելու 2024 թվականի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպման աշխատանքներին և նպաստելու միջազգային մասնակցության բարձրացմանը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը։ Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ միջազգային բիզնես և գործընկերային ցանցերը մեկտեղելու միջոցով՝ ի նպաստ WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական աշխատանքների:

«Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում ոլորտում, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք բացառիկ հնարավորություն համագործակցելու՝ WCIT2024/DigiTec-ի բարձր մակարդակով անցկացման համար», - ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

«Ուրախ եմ մեր հարկի տակ հյուրընկալել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի թիմին։ Թեև մեր գործունեության ոլորտները տարբեր են՝ այնուամենայնիվ, տեխնոլոգիաները միավորում են մեզ։ Այս հուշագրով մենք հանձն ենք առնում աջակցել WCIT2024/DigiTec-ին՝ աշխարհին ցուցադրելու հայկական մտքի բացառիկ ուժն ու անսահման հնարավորությունները», -ասել է Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեի Գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը։

Չորս օրերի ընթացքում, WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ դառնալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովը կհյուրընկալի նաև ստարտափների մրցույթ WITSA World Cup-ը, նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

«Ուրախ եմ արձանագրել, որ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն այնպիսի համբավ և ճանաչում է ձեռք բերել, որ այսօր արդեն Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում։ Վստահ եմ, որ գործուն քայլերի շնորհիվ հաջողելու ենք այս աշնանը աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հայաստանյան տեխնոլոգիական իրադարձության վրա», - ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի՝

  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ վերջին զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում,
  •  ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար։

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Տնտեսություն

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Տնտեսություն

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Տնտեսություն

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Հայաստան

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է  Բյուրեղավան

Մարզեր

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում