Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ 

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների և ցուցաբերված աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել գրանցված առևտրաշրջանառության աճը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, ընդգծվել կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը և դեսպանը երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են նաև հայ և չինացի ժողովուրդների միջև շփումների ակտիվացումը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում