Սպորտ

Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

1 րոպեի ընթերցում

Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը` մինչ Խաղերի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է France24-ը:

Սնուփ Դոգը ջահով կանցնի Փարիզի հնագույն թաղամասերից մեկով` Սենթ-Դենիսով: Նույն թաղամասում փոխանցումավազքին կմասնակցեն նաև ֆրանսիացի դերասան Լետիցիա Կաստան, ռեփեր  MC Սոլարը և այլոք:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն արդեն մոտ երկու ամիս է, ինչ շրջում է ամբողջ Ֆրանսիայով մեկ: Օրեր առաջ փոխանցումավազքին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` դառնալով առաջին հայ կին ջահակիրն Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության մեջ:

Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 26-ին` մայրաքաղաք Փարիզի Սենա գետի ամբողջ երկայնքով: 

Հայաստանն ՕԽ-ին մասնակցում է 15 մարզիկով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում