Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության 2026 թվականի տարեկան գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը:
«Տարեկան այս գագաթնաժողովի ընթացքում քննարկվեց առաջիկա տարիներին բյուջեն, ինչպես նաև Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունում նոր մարտահրավերի դեմ պայքարի միջոցները, մարզիկների առավել «մաքուր» պահելու հարցը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակադոպինգային կազմակերպության WADA-ի հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` համաժողովին անդրադարձ է եղել նաև Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության նախագահի ու փոխնախագահների ընտրություններին: