«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց «Զալցբուրգ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զալցբուրգում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ առանց խփված գոլերի։ Նախաձեռնությանը հիմնականում տիրում էր «Զալցբուրգ»-ը, իսկ «Արարատ-Արմենիա»-ն հիմնականում գործում էր հակագրոհներով։ Առառվել վտանգավոր էին «Զալցբուրգ»-ի գրոհները:
Երկրորդ կեսի մեկնարկում «Զալցբուրգ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անգամ գնդակն ուղարկել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Նախ հանդիպման 48-րդ րոպեին աչքի ընկավ Մազուրեկը, իսկ հետո` 51-րդ րոպեին, ինքնագոլի հեղինակ դարձավ Մաքսանս Կարլիերը:
«Զալցբուրգ»-«Արարատ-Արմենիա»` 2:0:
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանի միակ ակումբն է, որ դեռևս միավոր չունի: Հաջորդ` 6-րդ տուրում, «Արարատ-Արմենիա»-ն Երևանում կընդունի նիդեռլանդալան «ՆԵԿ»-ին («Նիյմեգեն»):