Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ևս ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ: Մոտ 6 ժամ ձգված մրցախաղում երկու շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը պարտիայի 60-րդ քայլին:

Հիմա երկու շախմատիստներն էլ ունեն 1,5-ական միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից: Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։ Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում