Վարազդատ Հարոյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:
«Գևորգի հետ հանդիպման ժամանակ ծանոթացել եմ նաև նրա ծրագրին: Համամիտ եմ նրա մտքերի հետ: Հուսով եմ, որ կլինեն արդար ընտրություններ, ու Գևորգը, վստահաբար, կհաղթի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հարոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը: