Սպորտ

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ իր «Ֆեյսբուք»-ի էջն օրեր առաջ ենթարկվել է հարձակման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջորկաեֆն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։

Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։

Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։

Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։Առջևում կարևոր աշխատանք կա»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ բազմաթիվ օգտատերեր ահազանգում էին, որ Դենիս Ջորկաեֆը «Ֆեյսբուք»-ում արգելափակել է իրենց։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում