Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Բենիամին Պողոսյան
Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականին բուռն է ընթանում՝ հաշվի առնելով օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունները, և այս պահին հիմնական երկու թեկնածուներից որևէ մեկին նախապատվություն տալը շատ դժվար է՝ չնայած, որ հունիսի 27-ին կայացած առաջին հեռուստաբանավեճից հետո Դոնալդ Թրամփի հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են գնահատվում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավին և թեկնածուների հնարավորություններին։ 

«Այս պահին Դեմոկրատական կուսակցությունում ընթանում են ինտենսիվ քննարկումներ, թե արդյո՞ք Բայդենն ի վիճակի է հաղթել Թրամփին, և եթե ոչ, ժամանակը չէ՞ Բայդենին փոխարինել մեկ այլ թեկնածուով, առավել ևս, որ դեմոկրատներն այդ քայլն անելու համար ունեն ընդամենը մեկ ամիս։ Իսկ եթե ընտրությունների օրվան մնա երկու ամիս, նման բան հնարավոր չի լինի անել։ Իհարկե, կա նաև տեսակետ, որ Թրամփի դեմ իրականացված մահափորձը նրան կարող է նույնիսկ ինչ-որ չափով օգնել, քանի որ Թրամփն այդ կերպ ստանում է զոհի կարգավիճակ, իսկ քաղաքական գործընթացներում սովորաբար մի զգալի հատված հակված է պաշտպանելու զոհին։ Չի բացառվում, որ մահափորձը որոշ չափով կարող է բարձրացնել Թրամփի վարկանիշը՝ նրան բերելով հավելյալ ձայներ, սակայն առայժմ հեռու ենք այն մտքից՝ պնդելու, որ ընտրապայքարը փաստացի ավարտված է»,- ասաց Պողոսյանը։  

Փորձագետի կարծիքով՝ նախագահի թեկնածուի դեմ իրականացված ոտնձգությունից հետո, որն ունի համաշխարհային հնչեղություն և վերաբերում է հատկապես ԱՄՆ-ի նախկին նախագահին ու ներկայիս թեկնածուին, հիմք է տալիս, որպեսզի շրջանառության մեջ դրվեն տարաբնույթ վարկածներ։

«Յուրաքանչյուր մարդ դատում է՝ ելնելով իր աշխարհընկալումներից ու պատկերացումներից, հետևաբար կարող է հավատալ կամ չհավատալ որևէ վարկածի, կամ առավել ևս առաջ քաշել այս կամ այն վարկածը։ Հասկանալի է, որ 1981 թվականից հետո, երբ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ իրականացվեց մահափորձ, տևական ժամանակ անց կրկին գրանցվեց նման միջադեպ, ինչը լուրջ իրողություն է, բայց ասել, թե այդ քայլը դարձավ բեկումնային այս ընտրապայքարի համար, տեղին չէ։ Քարոզարշավը շարունակվում է՝ ի հեճուկս այն գործիչների ու լրագրողների, ովքեր Թրամփի դեմ իրականացված մահափորձից անմիջապես հետո ազդարարում էին, որ ընտրապայքարն ավարտված է՝ ի ցույց դնելով վիրավոր թեկնածուի լուսանկարը։ Նման տեսակետները ժամանակավրեպ են»,- նշեց մեր զրուցակիցը։  

Այդուհանդերձ, Պողոսյանն արձանագրեց, որ որոշ ժամանակ անց բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է։

Անդրադառնալով այն հարցին, թե մեր տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ կփոխվի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, եթե իշխանության գան դեմոկրատները կամ հանրապետականները, փորձագետն ասաց, որ Բայդենի հաղթանակի դեպքում ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակը կլինի հայ-ադրբեջանական որևէ փաստաթղթի հնարավորինս արագ ստորագրումը, ինչը կարող է նաև օգտագործվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար։

«Ամերիկացիների քայլերն ուղղված են Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում ավելի թուլացնելուն, առավել ևս, որ Արցախի կորուստն ու ռուս խաղաղապահների դուրսբերումն այնտեղից լուրջ հարված էին Ռուսաստանի դիրքերին Հարավային Կովկասում։ Մյուս նպատակը ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների դուրսբերումն է արդեն Հայաստանի տարածքից։ Սակայն դրան անհնար է հասնել առանց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ստատուս-քվոն փոխելու, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը հաստակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ նախագահ Ալիևը ստանա կանաչ լույս»,- պարզաբանեց փորձագետը։

Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե իշխանության գա Թրամփը, ապա Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը նրա համար նույնքան կարևոր չի լինի, որքան դեմոկրատների համար։ 

«Այդ դեպքում Միացյալ Նահանգների ուշադրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա որոշակիորեն կթուլանա։ Քանի որ Թրամփը գործարար է և աշխարհաքաղաքականությունը շատ հաճախ դիտարկում է բիզնես ոլորտ և պատրաստ է գնալ գործարքների, ապա չի բացառվում, որ նա կփորձի հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ ապահովել՝ տարանջատելով գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Շատ հավանական է, որ Թրամփը կփորձի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված ինչ-որ թուղթ ստանալ և դա ներկայացնել որպես հաջողված գործարք»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով նաև ԱՄՆ-ի հայկական համայնքի դերակատարությանն ընտրապայքարում՝ Պողոսյանն ասաց, որ թեև որոշակի ազդեցություն կա, սակայն նա այդ դերը ծանրակշիռ չհամարեց։

«Դժվար է ասել, թե ինչպիսին են ամերիկահայերի նախընտրական տրամադրությունները։ Եթե դատենք՝ ելնելով  ազգային հենք ունեցող կազմակերպությունների հայտարարություններից, ապա պետք է ասել, որ, օրինակ, Հայ Դատի հանձնախումբը կոշտ կերպով քննադատում է և՛ Բայդենին, և՛ Թրամփին՝ պնդելով, որ երկուսն էլ ղարաբաղյան խնդրում վարել են ադրբեջանամետ քաղաքականություն։ Բայդենը ոչինչ չի արել 2023 թվականի սեպտեմբերը կանխելու կամ դրանից հետո Ադրբեջանին պատժելու համար։ Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Հայ Դատն ու նմանատիպ կազմակերպություններն արտահայտում են տեղաբնակ հայերի բացարձակ մեծամասնության տեսակետները։ Առանց սոցիոլոգիական հարցումների դժվար է ասել, թե ամերիկահայ համայնքը, որը թվաքանակով ավելի քան մեկ միլիոն է և սփռված է Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք և Բոստոն, ինչպես է պատրաստվում քվեարկել»,- եզրափակեց Պողոսյանը։    

Մանվել Մարգարյան 

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում