Խառը մենամարտերի մասնակից Արման Ծառուկյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ մենամարտից: Ծառուկյանը հրաժարվել է հանդիպումից վնասվածքի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում Է Red Corner MMA-ն ։
Մարզիկները պետք է մրցեին UFC 311 մրցաշարում Երևանի ժամանակով հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը:
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում ընդհանուր առմամբ անցկացրել է 22 մարտ և կրել է միայն 3 պարտություն: