Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը
1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի՝ «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» խաղի տոմսերն արդեն վաճառվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի հերթական՝ «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հոկտեմբերի 22-ին: Տոմսերը կարժենան` Հյուսիսային տրիբունա - 3000 դրամ, Հարավային տրիբունա - 3000 դրամ, Արևելյան տրիբունա - 3500 - 4000 դրամ, Արևմտյան տրիբունա - 4000 - 6000 - 10000 դրամ: