Հայաստան

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված՝ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ը ներառյալ այդ սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 23 ավտոմեքենա․ օգտագործվել է քվոտայի 99,86 տոկոսը։

«2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից արդեն իսկ գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ, որոնց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հիմք ընդունելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։

Հաշվի առնելով քվոտայի մնացորդը, գրանցված հայտարարագրերի և ներկա պահին բացթողնվող մեքենաների քանակը՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի»,– հայտնել են ՊԵԿ-ից։

Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը հոկտեմբերի 9-ը ներառյալ կազմել է 862 ավտոմեքենա․ օգտագործվել է քվոտայի 75 տոկոսը։

Արտոնությունը վերաբերում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ զրոյական մաքսատուրքի կիրառմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում