Սպորտ

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

1 րոպեի ընթերցում

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազգային թիմերի կազմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում՝ հոկտեմբերի 12-18-ը:

Ազատ ոճային ըմբիշներից ԱԱ-ում հանդես կգան` 57 կգ` Արման Հարությունյանը, 61 կգ` Սարգիս Բեգոյանը, 65 կգ` Հայկ Աբրահամյանը, 70 կգ` Դավիթ Մարգարյանը, 74 կգ` Գրիգոր Չոլակյանը, 79 կգ` Հայկ Պապիկյանը, 86 կգ` Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ` Մուշեղ Մկրտչյանը, 125 կգ` Խաչատուր Խաչատրյանը, իսկ հունահռոմեականների` 55 կգ` Մանվել Խաչատրյանը, 63 կգ` Յուրի Կարապետյանը, 67 կգ` Յուրիկ Հովեյանը, 72 կգ` Գասպար Տերտերյանը, 77 կգ` Սամվել Տերտերյանը, 82 կգ` Մարտիկ Պետրոսյանը, 87 կգ` Վիգեն Նազարյանը, 97 կգ` Ռուբեն Գևորգյանը, 130 կգ` Արամայիս Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում