Սպորտ

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայի 4-րդ տուրում Չեռնոգորիայի դեմ խաղից հետո գոհ է ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Ես շատ հպարտ եմ իմ տղաներով: Միայն ես գիտեմ, թե ինչպես է թիմը տանջվելով, վնասվածքներով մոտեցել այս 4-րդ խաղին: Մենք շատ բան ապացուցեցինք:  Հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղից առաջ առկա վնասվածքներով ու ցավերով մոտենում էին ինձ ու ասում, որ պատրաստ են: Այս խաղում կար կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն` այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Մելիքյանը` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցեց Չեռնոգորիայի հետ: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Ազգերի լիգայի 5-րդ տուրում՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Կիպրոսի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, կխաղա Լատվիայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում