Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ
1 րոպեի ընթերցում

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նման առաջարկների առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,– հատնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ սոցհարթակներում վերոնշյան առաջարկները խարդախության դրսևորումներ են։
Կարդացեք հոդվածը` Русский