Մշակույթ

«Մարկոս և Փարաջանով». Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

1 րոպեի ընթերցում

«Մարկոս և Փարաջանով». Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

Նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հունվարի 17-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Մարկոս և Փարաջանով. պատում մեկ իրի» ցուցադրությունը։ Ցուցադրվող մեկ առարկան` մեղվակարպետը, որը Փարաջանովի նվերն էր Մարկոս Գրիգորյանին, 100-ամյա մեծերի ընկերության յուրօրինակ խորհրդանիշ է դարձել։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը պատմել էր, որ 1988 թվականի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով
մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին։

Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, մեղվակարպետ է ուղարկում՝ հայտնելով կարպետը իշխանություններից գաղտնի ուղարկելու մասին: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:

Ցուցադրությունը կգործի մեկ ամիս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում