Բարձր տեխնոլոգիաներ

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հետագա ուղիները

2 րոպեի ընթերցում

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հետագա ուղիները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲՏԱ նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։

Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով թվայնացման, կիբերանվտանգության, հեռահաղորդակցության, պաշտպանական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, փոստային ծառայության և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին։ 

Նշվում է, որ Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ շատ տպավորված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներով։ Նա հավելել է, որ պատրաստակամ է նպաստել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն՝ առաջարկելով  դիտարկել երկու երկրների ոլորտային ընկերությունների, այդ թվում նաև՝ ստարտափ ընկերությունների հետ փոխգործակցության հնարավորությունները:

«Գևորգ Մանթաշյանն ընդգծել  է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Սինգապուրի կողմից գրանցած հաջողությունները շատ տպավորիչ են, սինգապուրյան փորձը ուսանելի կլինի Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում