Հայաստան

Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքը։ 

Նախարարին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝  ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը:

Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստ»-ի գործունեության ընթացիկ վիճակին և իրականացված բարեփոխումներին, ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս փոստային կապի հասանելիությանն առնչվող թեմաների։

«Մխիթար Հայրապետյանը ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ է կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը: Նախարարը «Հայփոստ»-ի ղեկավար կազմին հանձնարարել է 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագծում կատարել որոշակի լրամշակումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում