Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման հնարավորություններին, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունները և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ առկա հնարավորությունները։

Cerebras-ի ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձը՝ AI հաշվարկների և ենթակառուցվածքների ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների շուրջ և պայմանավորվել շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում