ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հունվարի 17-18-ը ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Մասնավորապես ավտոմեքենաներ են արգելափակվել Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Քուչակ, Աշոցք, Մուսաելյան գյուղերում և Ծաղկաձոր քաղաքում»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։