Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

6 րոպեի ընթերցում

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերլուծաբան Արմեն Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապակառուցողական վարքագծին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից խուսափելու պատճառներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի նման վարքագծի պարագայում պետք է հաշվի առնել երեք հանգամանք։ 

«Առաջինն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ցանկանում են բացառել որևէ միջնորդական ձևաչափում հայկական կողմի հետ բանակցելը՝ նախընտրելով Հայաստանի հետ ուղիղ բանակցությունները։ Բացառում են հիմնականում արևմտյան հարթակների միջնորդությունը, որովհետև ադրբեջանական կողմն իր առավելապաշտական քաղաքականության համատեքստում ունի հստակ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին հատկապես արևմտյան միջնորդների դերակատարումն էական խոչընդոտ կհանդիսանա, քանի որ նախորդիվ Ադրբեջանի նախագահի մակարդակով արևմտյան հարթակներում եղել են ստանձնած պարտավորություններ, որոնք ադրբեջանական կողմը չի կատարել»,- նշեց Պետրոսյանը։ 

Վերլուծաբանը, որպես օրինակ, վկայակոչեց 2023 թվականին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Իլհամ Ալիևի հրաժարումն ու նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարումը, որոնք առնչվում էին տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման խնդրին։    

«Երկու կողմերը չորս հայտնի սկզբունքների, փոխադարձ իրավազորության հիման վրա ստանձնել էին ապաշրջափակում իրականացնելու պարտավորություն։ Այդ համատեքստում ադրբեջանական կողմը 2023 թվականի երկրորդ կեսին և 2024 թվականի առաջին կիսամյակում կրկին վերադարձավ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթին և սկսեց առաջ մղել անարգել անցման տրամաբանությամբ ապաշրջափակումը։ Ադրբեջանական կողմն ուներ նաև արցախահայության հանդեպ ստանձնած պարտավորություններ, որոնք չիրականացրեց։ Նախևառաջ դա է պատճառը, որ Ադրբեջանը խուսափում է միջնորդական ձևաչափով բանակցություններից։ Ալիևն արդեն իսկ ձեռք է բերել ոչ պատասխանատու բանակցողի համբավ, և նոր նման հնարավոր զարգացումներն ավելի են խորացնելու նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը Հայաստանի հետ երկկողմ, ուղիղ բանակցություններ վարելու ցանկությունն է, որտեղ ադրբեջանական կողմը տեսնում է ավելի շատ հնարավորություններ՝ ՀՀ-ից ավելին կորզելու համար, մինչդեռ նման բան չի կարող անել, եթե կազմակերպվեն միջնորդական ձևաչափով, միջնորդների ներգրավվածությամբ հանդիպումներ։  

«Իսկ երրորդ հանգամանքն այն է, որ այս պահին Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Առկա իրողությունների պայմաններում ադրբեջանական կողմը տեսնում է, որ Հայաստանը դեռ ունի մանևրելու հնարավորություններ, և Ադրբեջանի ոչ բոլոր պահանջներն են կյանքի կոչվում։ Դրա համար էլ պաշտոնական Բաքուն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ստեղծելով արհեստական խոչընդոտներ։ Որպես օրինակ՝ առաջ է քաշում ՀՀ Սահմանադրությունը փոխելու, հայկական կողմի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը լուծարելու պահանջներ։ Բայց դրանք հարցեր են, որոնք ունեն տասներորդական նշանակություն երկկողմ հարաբերություններում, թեև դրանց լուծումը պահանջում է ժամանակային մեծ ինտերվալ։ Բաքուն հենց այդ հարցերն է մղել առաջին պլան, որովհետև չի ցանկանում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,- մեկնաբանեց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացներն իրականացնել բացառապես իր շահերի տեսանկյունից՝ առանց ֆիքսված իրավական փաստաթղթային հիմքի ու քարտեզների։ Ադրբեջանական կողմի համար` որպես ածանցյալ խնդիր, նաև արցախահայերի վերադարձի բացառումն է, որին իբրև հակակշիռ՝ առաջ են մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մի կողմից Ալիևը խուսափում է Փաշինյանի հետ հանդիպումներից, մինչդեռ մյուս կողմից ադրբեջանցի բարձրաստիճան տարբեր գործիչներ հավաստում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է սեղմ ժամկետներում` Պետրոսյանն ընդգծեց, որ դա դիվանագիտական խոսույթ է, ինչը սովորական երևույթ է նման պարագայում։  

«Ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ իրենք շատ հակված են այդ պայմանագրի վավերացմանը, խոչընդոտներ չեն տեսնում, մնացած հարցերը հեշտ լուծելի են, սակայն դա հստակ մարտավարություն է, որի նպատակը միջազգային հանրության աչքերում դրական տրամադրություն ստեղծելն է իրենց քաղաքականության նկատմամբ։ Խնդիրն, ըստ էության, իրենց առավելապաշտական նկրտումները սքողելն է, Հայաստանի նկատմամբ անընդհատ բարձրաձայնվող պահանջների  շարքի շարունակականությունը չտեսնելու տալը կամ այդ պահանջներից ուշադրության շեղումը։ Ադրբեջանն այդ գիծը հետևողականորեն առաջ է տանում քաղաքական ու քարոզչական մակարդակներում»,- եզրափակեց վերլուծաբանը։  

Մանվել Մարգարյան 

 

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Հայաստան

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը

Տեսանյութ

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

Հայաստան

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Իրավունք

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում