Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային կտրամադրի 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն, այդ թվում՝ ուղղակիորեն և Համաշխարհային բանկի միջոցով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան G7-ի ղեկավարների հետ առցանց բանակցությունների ժամանակ։

«(Կիսիդան) հայտարարել է, որ Ճապոնիան որոշել է տրամադրել լրացուցիչ օգնություն 1 միլիարդ դոլարի չափով, ներառյալ` օգնություն վերականգնման և վերակառուցման համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն, և պատրաստ է տրամադրել, ընդհանուր առմամբ, 4,5 միլիարդ դոլար (Ուկրաինայի) աջակցության համար, ներառյալ՝ այս լրացուցիչ աջակցությունը և Համաշխարհային բանկին տրամադրվող վարկի ավելացումը», - ասել է Կիսիդան։

Ճապոնիան ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլար գումարի հումանիտար, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am