Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ԼՂ-ից տեղափոխված 10 երեխա վերակենդանացման բաժանմունքներում է, 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր

ԼՂ-ից տեղափոխված 10 երեխա վերակենդանացման բաժանմունքներում է, 5-ի 
վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած 405 բուժառու այս պահին գտնվում է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Այս պահին բուժում է ստանում 405 բուժառու։ Նրանք ամենատարբեր առողջական խնդիրներով դիմել են բժշկական հաստատություններ։

Նշեմ, որ նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են»,- ասաց Բաղդասարյանը։ 

Նրա խոսքով՝ 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am