Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային 
քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին:

Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am