Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան  

Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալներով՝  Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի շարունակում է բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Արցախի ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստի ժամանակ ասել է Աշխատանքի, սոցիալական և բնակարանային  հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ  Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել են մոտ 53 հազարը:

  Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝  Արցախ վերադարձած 53 հազար քաղաքացու վերաբերյալ տվյալները  ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակակագրության հիման վրա:

«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելին է:  Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»:  Հանրապետությունում  ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի ավելի է, քան այն,  ինչն արդեն հնչեցվել է: Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ: Վերադարձողների մի  մասը  սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում  այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են  ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված  արցախցիներ: Տեղահանվածների  մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- մանրամասնեց Թանդիլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am