Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Լույս է տեսել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

Լույս է տեսել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

 ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն թարգմանվել և լույս է տեսել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը։

«Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ վերջին տարիներին ընթերցողին ենք ներկայացրել մեծանուն գրողի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործերը։ Հերթը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպինն է, որն առաջին անգամ՝ 1959 թ. հատվածաբար հրատարակվել է համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել գրքի ձևաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով»,- նշում է «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ ընթերցողի դատին են հանձնել Ռեմարկի «Սև կոթողը»՝ Աննա Ռոստոմյանի թարգմանությամբ։

Գրքի հերոսը՝ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ երկար ժամանակ էր, ինչ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանի հետ։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր. Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ խույս տալով մահից, իսկ  Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և  Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ