Աշխարհ

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հարավային Լիբանանի Անսար քաղաքում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ երեք մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայությունը։

«Անսարի ծայրամասում՝ Ալ-Զարարիյա մոտակայքում գտնվող տան վրա իրականացված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ երեք մարդ։ Տունն ամբողջությամբ ավերվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարական խմբերը շարունակում են ավերակների մաքրման և զոհվածների ու վիրավորների դուրսբերման աշխատանքները։ Գործողությանը մասնակցում են «Քաշաֆ ալ-Ռիսալա ալ-Իսլամիա» շտապօգնության ծառայության, Իսլամական առողջապահական կոմիտեի և Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները։

Տուժածներին տեղափոխում են Նաբաթիե քաղաքի հիվանդանոցներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում