Աշխարհ

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

ՆԱՏՕ-ն նպատակ ունի ամրապնդել իր արևելյան սահմանը՝ օգտագործելով արհեստական ​​բանականության համակարգերի միջոցով ինտեգրված անօդաչու թռչող սարքեր, սենսորներ և արբանյակների լայն ցանց: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ծրագիրը ներառում է արևելյան թևի զսպման նախաձեռնություն, որը նախատեսված է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով սպառնալիքների մոնիթորինգի համար: Համակարգը կընդգրկի Հյուսիսային Ֆինլանդիայից մինչև Սև ծով ընկած տարածքը: Հայեցակարգը նախատեսված է դաշնակիցների տարածք հնարավոր ներխուժումները հայտնաբերելու և պաշտպանության առաջին գծում հարձակումները հետ մղելու համար:

ԱՄՆ բանակի մայոր Բեն Շիֆը, ով ծրագրի գործառնությունների գծով պատասխանատու սպան է, հայտնել է, որ արհեստական ​​բանականությունն անհրաժեշտ է, քանի որ ՆԱՏՕ-ն չունի պահանջված քանակի մասնագետներ՝ մեկ միլիոն անօդաչու թռչող սարքեր միաժամանակ գործարկելու համար։

ՆԱՏՕ-ն միևնույն ժամանակ օգտագործում է Ուկրաինայում տիրող օպերատիվ իրավիճակը՝ Եվրոպայում հնարավոր ապագա առճակատման համար ռազմական ծրագրեր մշակելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում