Աշխարհ

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի  հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

 Ինդոնեզիայում օգոստոսի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է  The New York Times-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ֆլորես կղզուց հյուսիս՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայից մոտ հազար մղոն դեպի արևելք:

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունից նշել են, որ այն  հանգեցրել է կղզու մի քանի շենքերի փլուզման և դարձել է ամենամեծ ստորգետնյա ցնցումներից մեկը, որը տեղի է ունեցել տարածքում ավելի քան 30 տարվա ընթացքում:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում