Աշխարհ

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ խլելով առնվազն 20 մարդու կյանք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունը հայտնել է, որ առափնյա շրջաններում ծովի մակարդակի սպառնացող որևէ էական բարձրացում այլևս չի արձանագրվել։ Գործակալության գեոֆիզիկայի գծով փոխտնօրեն Նելլի Ֆլորիդա Ռիաման զգուշացրել է, որ թեև ցունամիի վտանգը վերացել է, սակայն հետցնցումները շարունակվում են։

«Մենք հորդորում ենք մարդկանց պահպանել հանգստություն, չհավատալ անպատասխանատու լուրերին և հետևել պաշտոնական ալիքներով հրապարակվող տեղեկատվությանը», - հավելել է Ռիաման։

Ըստ Աղետների դեմ պայքարի ազգային գործակալության տվյալների՝ երկրաշարժից և ցունամիի վտանգի մասին նախազգուշացումից հետո Նագեկեո շրջանի մոտ 2000 բնակիչներ ինքնուրույն տարհանվել են։

Ցնցումները զգացվել են Արևելյան Նուսա Թենգարա նահանգի Նագեկեո, Սիկկա և Արևմտյան Մանգարայ շրջաններում; Արևմտյան Նուսա Թենգարա նահանգում գտնվող Բիմա և Բիմա Ռեջենսի քաղաքներնում և Հարավային Սուլավեսի նահանգի Ջենեպոնտո, Սելայար կղզիներում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում