Աշխարհ

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Խորվաթիայի Օմիշ քաղաքի շրջանում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ. այն համարվում է ամենաբարդը երկրի ողջ ժամանակակից պատմության մեջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  օգոստոսի 14-ին հայտնել է HRT հեռուստառադիոալիքը՝ նշելով, որ  տուժածներից 7-ը գտնվում են ծանր վիճակում:

Ըստ աղբյուրի՝ Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում խուսափել Օմիշի տարածքից, քանի որ այնտեղ այժմ հրշեջ և փրկարարական մեքենաների երթևեկություն է։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում