Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է օրենքի այն հոդվածը, որն արգելում է 15 տարեկանից ցածր երեխաներին մուտք գործել սոցիալական ցանցեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը:
Խորհրդի համաձայն ՝ սոցցանցերի արգելքը ոտնձգություն կլիներ դեռահասների խոսքի ազատության դեմ։ Բացի այդ, քանի որ օրենքի տեքստում տարիքի ստուգման պայմանները չեն սահմանվում, կարող է խախտվել անձնական կյանքի անձեռնմխելիությունը:
Սահմանադրական խորհրդի որոշումները, որը վերահսկում է օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, բողոքարկման ենթակա չեն։
Կարդացեք հոդվածը` Русский