Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի
2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում ժամանակավոր կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների առաջին փուլից հետո ազատ են արձակվել 131 քաղբանտարկյալներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Ըստ Վենեսուելայի կառավարության տվյալների՝ ազատ արձակված անձինք նախկինում կալանավորված են եղել հանցագործություններին ենթադրյալ կամ հաստատված մասնակցության պատճառով, և նրանց նկատմամբ կիրառվել են ազատությունը սահմանափակող այլընտրանքային միջոցներ։ Վենեսուելայի իշխանությունները դեռևս չեն հստակեցրել այդ այլընտրանքային միջոցների բնույթը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն 131 մարդու ազատ արձակումը որակել է որպես կարևոր քայլ դեպի ազգային հաշտեցում։ Նա հավելել է, որ տարեսկզբից ի վեր Վենեսուելայում արդեն ազատ է արձակվել 1046 քաղբանտարկյալ։
ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցություններին, որոնց առաջին փուլն ավարտվել է օգոստոսի 12-ին։ Կողմերին հաջողվել է համաձայնության գալ նաև դատական բարեփոխումների շուրջ։
Վաշինգտոնի ճնշման ներքո՝ նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը մինչև համազգային երկխոսության մեկնարկը ստորագրեց համաներման մասին օրենք, ինչի արդյունքում ազատ են արձակվել հարյուրավոր քաղբանտարկյալներ։